Ռաֆայել Մեգալ «Հովազներն իմ ծաղկած այգում»
Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում :
Իր ստեղծագործություններում Ռաֆայել Մեգալը անդրադառնում է մարդու և բնության միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերություններին: Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում Մեգալը ներկայացրել է 12 կտավ և 3 իկոնա, որոնցում պատկերում է բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ: Այս աշխատանքներում նկարիչը շեշտում է կատվազգի գեղեցկությունը, որն իր բնական միջավայրում թաքվնում է մարդուց՝ վախենալով նրա ագրեսիվության վտանգից, բայց ներկայացնում է նաև վտանգը, որի առջև կենդանին կանգնում է մարդկային գործունեության հետևանքով: Հետևաբար Մեգալը հովազին ներկայացնում է որպես վտանգի փոխաբերություն, որը կարող է թաքնվել գեղեցկության պատկերների հետևում, իսկ փարթամ բնությունը ներկայացնում է որպես կորսված դրախտի խաբկանք: Այս կտավներում բնական տարրերը վերփոխվում են զարդանախշերի, որոնք ոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվում են նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակների վրա:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD