Սպարապետի Օր Խնձորեսկում
Ս.թ. հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»
Տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։
Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները, ձեռք բերել հատուկ այս տոնին նվիրված թեմատիկ հուշանվերներ:
13:00 - Կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողները դհոլով և զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը:
13:10 - Երթ դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը, որտեղ կտրվի զինվորական երդում և կդրվի ծաղկեպսակ՝ ի նշան հարգանքի: Կտրվի զինվորական համազարկ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախումբը կկատարի զինվորական քայլերգեր:
13:30 – 15:30 – «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ելույթ՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցանում:
13:30 – 15:30 - Սբ. Թադևոս եկեղեցում երգչախմբի կատարմամբ կհնչեն շարականներ:
13:30 – 15:30 - Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթի ելույթ, ժողովրդական տոնախմբություն:
14:00 – 17:00 – Նետաձիգի, կոխի և paintball-ի մրցաշարներ
15:30 – 16:30 - Խնձորեսկի մշակույթի տանը հարակից տարածքում ՝ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի փոքր կազմի ելույթը:
18:00 - Գալա համերգ՝ Շուշան Պետրոսյանի և Պարի պետական անսամբլի մասնակցությամբ:
19:00 - Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: