SNKH. քոփի` առանց փեյսթ
Ավարտված
10
Հոկտեմբեր
Երեքշաբթի
19:00
Դարեր շարունակ ճարտարապետները ոգեշնչվել են անցյալի և իրենց ժամանակակից կոլլեգաների աշխատանքներից: Երբեմն փոխառությունը այնքան ակնհայտ է, որ այն կարելի է "գողություն" համարել: Որտե՞ղ է ճարտարապետական փոխառությունների թույլատրելի սահմանը և արդյոք գողությունը վատ է ճարտարապետության համար: Ահա այս հարցերն ենք շոշափելու Աշոտ և Արմինե Սնխչյանների հետ հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին: Աշոտն ու Արմինեն նորարար և ստեղծամիտ snkh Architecture Studio-ի հիմնադիրներն են, որը մասնագիտանում է ճարտարապետության և ինտերյեր դիզայնի մեջ:
Մուտքը՝ 1,000 դրամ՝ ԷՕՆի հյուրասիրության համար: