MamaBalikRun #3
Պստլոների մայրիկները միշտ վազվզում են, իսկ ակտիվ ու բարի մայրիկները նաև վազում են։ Վազում են իրենց փոքրիկների հետ քաղաքի ամենամեծ սպորտային միջոցառմանը՝ #yerevanhalfmarathon-ին։
Արդեն երրորդ անգամ սիրով միանում ենք @Armenia Charity Runners` բարեգործ վազորդների թիմին, որը նաև գումար է հանգանակում ՇԱՏ կարևոր նախաձեռնությունների համար։
Այս անգամ բարեգործական վազքի նպատակն է իրականացնել դրամահավաք հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին/խնամակալներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար արժանապատիվ աշխատանք ստեղծելու համար։ Նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնել փոքրիկ կարի արտադրամաս, որի շնորհիվ ծնողները(հիմնականում միայնակ մայրեր) և հաշմանդամութուն ունեցող մարդիկ կստանան ֆինանսական կայունություն և կկարողանան ինքնուրույն բավարարել իրենց ընտանիքի պահանջները։ Մանրամասներն այստեղ՝ http://runcharity.am/news/nor-nakhagits-baregorts-vazordneri-hamar.html
Ինչու մասնակցել #MamaBalikRun-ի։
Որովհետև
- ունենք փոքր բալիկ, ով դեռ մենակ չի կարող վազել
- երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու կենսուրախ
- մենք անտարբեր չենք
- կարող ենք օգնել մեր օժանդակության կարիքն ունեցող այլ մայրիկների
- ակտիվ ապրելակերպը նպաստում է լավ տրամադրությանն ու երջանկությանը
- սպորտի նկատմամբ սերը պետք է սերմանել մանկուց ;)
Ինչպես միանալ
- գրանցվեք այստեղ https://goo.gl/forms/dY62TwEzatSEwinB3
- կոչ արեք ձեր ընկերներին մասնակցել կամ աջակցել արշավին՝ սատարելով ձեր վազքը
#MamaBalikRun-ի գրանցման վճարը կազմում է 3000 դրամ՝ յուրաքանչյուր բալիկի համար։
Հետևեք մեր միջոցառման էջին նորությունների և մանրամասների համար։
Մինչ հանդիպում :)
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)