Ցուցադրաշար «Ականաթ» գալերիում. «Շոն Մաքալիսթեր. Ինքնության և արտացոլանքի միջև»
«Ականաթ» գալերին և Ժամանակակից արվեստի ինստիտուտը վավերագրական կինոյի սիրահարներին փետրվարի 16-ին ժամը` 19:00-ին հրավիրում է ականավոր բրիտանացի կինովավերագրող, «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերի ֆիլմերի ցուցադրաշարին, ով հայ հանդիսատեսին ներկայացել է 2013-ի հոկտեմբերին՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից անցկացվող Բրիտանական օրերին: Նաիրի կինոթատրոնում ցուցադրված հետահայաց ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ և Թագուհի Թորոսյանի համադրությամբ: Եթե չեք հասցրել ֆիլմերը դիտել մեծ էկրաններին և հայերեն ենթագրերով, ապա մենք Ձեզ սպասում ենք «Ականաթ»-ում:
Մուտքը՝ 1000 դրամ, ներառյալ՝ մեկ գավաթ ընտիր տնական գինի և նախուտեստներ:
Ցուցադրաշարի բացումը տեղի կունենա «Ճապոնիա. սիրո և ատելության պատմություն» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և հեղինակի հետ առցանց հանդիպմամբ:
