Լևոն Կարապետյան - Մենահամերգ
Լևոն Կարապետյան, դաշնամուր
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Լևոն Կարապետյանի մենահամերգը:
Դաշնամուրային երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Կարապետյանը ծնվել է 1989 թվականին Երևանում՝ երաժիշտ-մանկավարժների ընտանիքում:
2007-2013 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում:
2014-2016 թթ. մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի և Լորան Կաբասոյի դասարաններում:
Վարպետության դասընթացներ է անցել նաև հռչակավոր դաշնակահար Բորիս Բեռմանի և ֆրանսիացի ականավոր դաշնակահար Բեռնար Դասկոլիի մոտ:
2010 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը:
2017 թվականի հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի շրջանակում Լևոն Կարապետյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ հնչեցնելով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից. փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի պրեմիերան:
Մուտքն ազատ է:
