Համերգ
Կանչի՛ր ինձ
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Մայրանուշ Ռուբենյանի՝ «Կանչի՛ր ինձ» խորագիրը կրող մենահամերգը:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայկական ժողովրդական, Գր. Նարեկացու, Կոմիտասի, Խ.Ավետիսյանի, Ծ. Հովհաննիսյանի, Մ. Սամվելյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Մայրանուշ Ռուբենյանը սովորել է Օշականի միջնակարգ դպրոցում՝ զուգահեռ հաճախելով Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասարանը:
Դասախոս` Գայանե Աբաջյան
Նվագակցող` Շուշանիկ Բագրատունի
Մուտքն ազատ է:
