Չարենցյան ընթերցումներ
ՉԱՐԵՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցին կազմակերպվող հիշատակի միջոցառումների շրջանակում նոյեմբերի 26-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է Չարենցյան ընթերցումներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ի՞նչ է անհրաժեշտ անել մասնակցության համար.
Ընտրել Եղեշե Չարենցի այն ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, որ կցանկանայիք ներկայացնել:
Կապվել մեր ֆեյսբուքյան էջին մինչև նոյեմբերի 19-ը և գրանցվել նախապես:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ընթերցումները բարձրախոսներով լսվելու են թանգարանից դուրս՝ Մաշտոցի պողոտայում:
Սիրով սպասումենք ձեզ
Մուտքի տոմսը՝ 300 դրամ