Կինո
«Лекарь: ученик Авиценны» ֆիլմի դիտում-քննարկում
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը կազմակերպում է «Лекарь: ученик Авиценны» ֆիլմի դիտում-քննարկումը նոյեմբերի 10-ին ժամը 17։00 ։
Ֆիլմը նկարագրում է բժիշկ դառնալու երկար ու տանջալից ուղին դեռ միջնադարյան աշխարհում, երբ արգելված էր անգամ դիահերձումը՝ որպես բժշկագիտության զարգացման միջոց։ Թե ինչպես է երիտասարդ տղան անցնում այդ ուղին, հաղթահարելով գիտության գաղտնիքները բացահայտելու դժվարին ճանապարհն ու ինչ ուսուցիչների է հանդիպում կյանքի ընթացքում, դիտե՛ք ֆիլմում։
Սիրով սպասում ենք բոլորին:
