Կինոդիտում ֊ "The man who knew infinity"
Դե ինչ, քննական շրջանն ավարտված է, այնպես որ կարող եք հանգիստ խղճով գալ կինոդիտմանը :)
Երբ՝ 16.11 (հինգշաբթի)։
Ժամը՝ 14:30։
Տեղը՝ 241 լսարան (Մաթ.և մեխ. ֆակուլտետ; 2֊րդ հարկ)
Ֆիլմի տևողությունը՝ 2 ժամ։
Լեզուն՝ ռուսերեն։
Սպասում ենք՝ բոլորիդ :)
Սիրով՝ ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ։
__________
The man who knew infinity. 2015 Drama/Biography
Человек, который познал бесконечность
Ֆիլմը հնդիկ մաթեմատիկոս Սրինիվասա Ռամանուջանի մասին է։ Շատ կարճ` ընդամենը 32 տարի տևած կյանքի ընթացքում հասցրել է իր մեծ ներդրումն ունենալ թվերի տեսության բնագավառում։
Ռամանուջանը յուրահատուկ վերաբերմունք ուներ կրոնի հանդեպ։ «Հավասարումն ինձ համար իմաստ չունի, քանի դեռ այն չի արտահայտում Աստծո միտք»։
Ի դեպ, դեկտեմբերի 22-ին՝ նրա ծննդյան օրը, նշվում է մաթեմատիկայի միջազգային օրը։