Դոկտոր Ջեկիլը և միստր Հայդը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դոկտոր Ջեկիլը և միստր Հայդը» ֆիլմի ցուցադրությունը, որի ռեժիսորն է դասական կինոյի մեծ ջատագով Ռուբեն Մամուլյանը:
Ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն կինոռեժիսորներից մեկը։
1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման ու զարգացման վրա։
Ցուցադրությունից հետո կինոքննադատ Գարեգին Զաքոյանը կներկայացնի ֆիլմի մասին ունեցած իր կարծիքը, որից հետո կծավալվի զրույց-քննարկում։
Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող միջոցառումն իրականացվում է հայ ռեժիսոր, պրոդյուսոր, սցենարիստ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ:
Լուսինե Գևորգյանը 1990-95թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետում։ Նա «Լուսինը կորցրել է հիշողությունը», «Խճանկար», «Քաղաքը ներկված սև սպիտակ», «Փորձ», «Իդեա ֆիքս», «Այբուբեն», «Անդերգրաունդ», «Ազատ տեղաշարժի իրավունք», «Զվարթնոց», «Հղիության արհեստական ընդհատում», «Իմ Աստծոն փնտրելիս» և բազմաթիվ այլ ֆիլմերի հեղինակ է:
Մուտքն ազատ է: