Երկարագուլպա Պեպպին
Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել ամանորը: Քաղաքը փաստացի ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ Պապիկին դիմավորելու և ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին: Նա գտնում է, որ ամանորը շատ ծախսատար և անիմաստ տոն է, որը հարկավոր է նշել զգոն և համեստ… Ոստիկանը տեղեկացնում է, որ քաղաք գողեր են մուտք գործել և հորդորում է բոլորին զգուշություն ցուցաբերել:
Գողերի հետ մեկտեղ քաղաք է ժամանում երկարաճիտ Պեպպին իր մեծ ձիու և շատ ծանր ճամպրուկի հետ: Հենց այդ հսկայական ճամպրուկի պատճառով էլ Պեպպին հայտնվում է գողերի ուշադրության կենտրոնում: Նրանք շարունակ հետապնդում են Պեպպիին, փորձում են խլել նրանից իր ճամպրուկը, բայց ապարդյուն: Պեպպին շատ խելացի և ուժեղ աղջնակ է, ինչի շնորհիվ էլ կարողանում է դիմակայել գողերին:
Պեպպին ծանոթանում է իր նոր հարևանների՝ Թոմի և նրա քույրիկ՝ Անիկայի հետ: Երեխաները շատ շուտ լեզու են գտնում և հարևաններից վերածվում են լավ ընկերների:
Նրանք միասին նորանոր խաղեր են հորինում և մեծ հաճույքով միասին խաղում են:
Այնուհետև Պեպպիի տուն են ժամանում Ֆրեկեն Ռոզենբլյումը, Լաուրան և Լորենը: Նրանք քննում են Պեպպիի գիտելիքները և եզրակացնում, որ նրան հարկավոր է մանկատուն տեղափոխել, որտեղ էլ նա կվերածվի օրինակելի աղջնակի, այսիքն քաղաքի մյուս երեխաներից այլևս ոչնրով չի տարբերվի:
Բայց Պեպպին չի ցանկանում լքել իր <<Ձկնկիթ>> առանձնատունը: Քաղաքի ոստիկանը նույպես դեմ է, որ Պեպպին տեղապոխվի մանկատուն, սակայն չի համարձակվում արտահայտվել Ռոզենբլյումի որոշման դեմ:
Օգտվելով Պեպպիի տանը տիրող խառնշփոթից, գողերին հաջողվում է գողանալ նրա ճամպրուկը: Ճանապարհին նրանք հանդիպում են զայրացած Ռոզենբլյումին և ուժով նրան թաքցնում են ճամպրուկի մեջ: Շուտով ոստիկանին հաջողվում է բռնել գողերին: Ճամպրուկի միջից ազատում են նաև Ռոզենբլյումին: Սակայն քաղաքւի բնակիչները այնքան էլ ուրախ չեն նրա ազատմանը, քանի որ նա իր անհեթեթ օրենքներով վաղուց արդեն քաղաքացիների զայրույթն է առաջացրել: Ռոզենբլյումը ընդունում է իր սխալը և խոստանում է Ձմեռ Պապիկին և ամանորը դիմավորելու նոր օրենք մշակել: Սակայն Պեպպին հասկացնում է նրան, որ ամանորը ուրախ դիմավորելու համար որևէ օրենք ընդունել հարկավոր չէ, պարզապես պետք է տարին անցկացնել բարձր տրամադրությամբ՝ օգնելով և հարգելով քեզ շրջապատող մարդկանց:
Հնչում է ամանորյա ղողանջները և հրաշք քաղաքի բնակիչները բարձր տրամադրությամբ դիմավորում են Ձմեռ Պապիկին:
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:
Մինչև 3 տարեկան երեխայի մուտքն անվճար ծնողի ուղեկցությամբ: