Ամանորյա Արկածները Անտառում կամ Չախոր-Պուխոր-Կարակոզ
Սիրելի ծնողնե´ր, մանկավարժներ ու դաստիարակնե´ր, տատիկնե´ր ու պապիկնե´ր
«ԺՊԻՏ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ստեղծագործական կազմը Ձեր ուշադրությանն է ներկայացնում թատրոնի առաջին ներկայացումը՝ «Ամանորյա Արկածները Անտառում» կամ «Չախոր-Պուխոր-Կարակոզ» /հեղինակ՝ Ի. Անատոլևա/ ամանորյա տոնական մանկական երաժշտական ներկայացման ազդագիրը և ժամանակացույցը: Մենք խոստանում ենք Ձեր երեխաներին և Ձեզ պարգևել մեկժամյա անմոռանալի տոնական տրամադրության հրավառություն: Մեր բոլոր հերոսները իրենց հրաշալի ու զվարճալի խաղով, երգ ու պարով, հանելուկներով և ուսուցողական հարցերով փոքրիկների տոնական առօրյան կդարձնեն հիշարժան ու տպավորիչ: Ձեր երեխաներն անձամբ մասնակից կդառնան կատարվող իրադարձություններին, Ձմեռ պապի ու Նապաստակի հետ միասին կօգնեն մեր բարի հերոսներին՝ Կարմիր գլխարկին, Բուրատինոյին, Արքայադստերն ու Ձյունանուշին՝ հաղթելու չար Բաբա Յագային և փրկել Նոր Տարին: Բաց մի թողեք այս գեղեցիկ հնարավորությունը և Ձեր երեխաներին մասնակից դարձրեք ամանորյա տոնական ներկայացմանը՝ նախապես պատվիրելով տոմսեր:
Տոմսերի արժեքը՝ 1000 և 1500 դրամ: