Համերգ
«Մեր երգերը և մենք»
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր երգերը և մենք» հայկական ժողովրդական երգերի ուսուցման բաց դաս «Խազեր» երգչախմբի անդամների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպում են «Խազեր» երգչախումբը (դիրիժոր` Անի Նավասարդյան), «Կտոր մը երկինք» խումբը, Տիգրան Մադոյանը, Մերի Սերոբյանը, Վաչե Խաչատրյանը, Արեգ Տոնոյանը, Վահե Պապյանը:
«Խազեր» երգչախումբը երգում է հայկական ազգային երաժշտություն՝ մասնավորապես Կոմիտաս:
Մուտքն ազատ է: