Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն. Ձայն կորստից հետո
Սինեմա Սթար կինոթատրոնը սիրով հրավիրում է կինոյի բոլոր սիրահարներին դիտելու Բրիտանական Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին:
Պատկերացրեք առավոտյան արթնանալով տեսնում եք, որ աշխարհը բոլորովին այլ կերպ է հնչում, և երաժշտությունը հանկարծ անճանաչելի է: Բոլոր երգերը, որ դու սիրում ես ու բոլոր երգերը, որ դու դեռ պիտի բացահայտես, անսպասելիորեն անհասանելի են: Կարո՞ղ եք երաժշտությունը ետ բերելու ճանապարհ գտնել:
Յուրաքանչյուր 7-իցս մեկը տառապելու է խլությամբ իր կյանքի ընթացքում: Իսկ ի՞նչ կպատահի ձեր սիրած երաժշտությանը լսողությունդ կորցնելու դեպքում:
Նկարահանված լինելով մասնակիորեն խուլ կինոգործչի կողմից՝ իր լսողության ապագան կասկածի տակ դրվելուց հետո, այս հուզիչ ու ջերմ վավերագրական ֆիլմը ավելի քան 2 տարի հետևում է երաժշտական քննադատ Նիք Քոլմանին, պարուհի Էմիլի Թորնթոնին և դաշնակահար Հոլի Լոչին՝ նրանց դեպի ձայների և լռության խորքերը ճանապարհորդելու ընթացքում: Այն համատեղում է բնօրինակային շարժապատկերով անձնական նկարահանումները, հարուստ երաժշտական ձայնուղին (հաճախ հմտորեն բանեցվում է՝ ցույց տալու համար, թե ինչպես է խլությունն իրականում հնչում) և աշխարհի լավագույն նյարդաբանների (այդ թվում` Նյու-Յորք Թայմզի ամենաշատ վաճառվող դր. Դեյվիդ Իգլմանը) նոր հայտնագործություններ՝ երաժշտության հետ մարդկային մեծ սիրավեպի պատմությունը ներկայացնելու համար:
