Կինո
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն. Եսասեր հսկան
Սինեմա Սթար կինոթատրոնը սիրով հրավիրում է կինոյի բոլոր սիրահարներին դիտելու Բրիտանական Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին:
Եսասեր հսկան ժամանակակից առակ է 14-ամյա Արբորի (Քոներ Չեփման) և նրա լավագույն ընկեր Սուիֆթիի (Շոուն Թոմաս) մասին: Հեռացվելով դպրոցից և լինելով աուտսայդեր իրենց շրջապատում՝ տղաները հանդիպում տեղական աղբահան Քիթընին (Շոն Գիլդեր), ում համար սկսում են մետաղի ջարդոններ հավաքել՝ ձեռքի տակ ունենալով մի ձի և մի սայլ: Սուիֆթին ձիերի հետ կապված բնածին տաղանդ ունի, իսկ Արբորը ճարպիկ ուղեղի տեր է. մի խոսքով, նրանք լավ թիմ են: Բայց երբ Արբորը փորձում է առաջ անցնել Քիթընից՝ դառնալով ագահ և շահագործող, առաջանում է լարվածություն, ինչը հանգեցնում է անդառնալի ողբերգական իրադարձության:
Տեսադարան
