Առաջին բուժօգնություն․ ինտերակտիվ սեմինար
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա-ն եւ #LoftYerevan-ը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, սիրով հրավիրում են բոլորին՝ մասնակցելու առաջին բուժօգնության թեմայով ինտերակտիվ սեմինարի։
ՍԵՄԻՆԱՐԻ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ․
- Սիրտ-թոքային վերակենդանացում
- Շնչուղիների խցանում
- Անգիտակից վիճակ / ուշագնացություն
- Այրվածքներ
- Արյունահոսություն
- Խայթոցներ
- Վնասվածքներ
Հանդիպման սկզբում անցկացվելու է նախաթեստավորում, որից հետո ներկայացվելու է տեսական նյութ, այնուհետև 15 րոպե ընդմիջումից հետո իրականացվելու է գործնական դասընթաց՝ իրավիճակային խնդիրների խաղարկմամբ։ Իսկ սեմինարի վերջում արդեն տրվելու է հարցաթերթիկ, որին առավելագույնս ճիշտ պատասխաններ տված մասնակիցը կստանա անակնկալ նվեր՝ Ասոցիացիայի կողմից։
Սեմինարը վարելու են Արթուր Թորոսյանը, Տիգրան Հովհաննիսյանը և Հովհաննես Թումանյանը։
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարսանիք թիկունքում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ:
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: