Քանոնի մենահամերգ ՆԱՄ-ում | Qanun Recital at NAI
Փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նռան հատիկ» խորագիրը կրող քանոնահարուհի Ենգոյան Քրիստինեի մենահամերգը:
Փոքրիկ քանոնահարուհին 10 տարեկան է, բայց արդեն մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։
Ենգոյան Քրիստինեն 2013թ.-ին ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի՝ ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային կարգի «Մանկավարժական փառք» մրցանակի մրցանակակիր, «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր Ծովինար Հովհաննիսյանի քանոնի դասարան:
Առաջին անգամ բեմ է դուրս եկել երբ ընդամենը 3 ամսվա աշակերտ էր:
Մեկ տարի անց հանդես է եկել իր առաջին մենահամերգով:
2015թ.-ին հանդիսացել է «Նոր անուններ» ծրագրի և «Լապտերներ» նախագծի անդամ:
«Նոր անուններ» ծրագրի շրջանակներում եղել է Շվեցարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
Ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի հոլլում: Մասնակցել է «Москва встречает друзей» միջազգային XIV մրցույթ փառատոնին, նվագել է Վլադիմիր Սպիվակովի «Виртуозы Москвы» նվագախմբի հետ:
Նվագել է Հայաստանի կամերային նվագախմբի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ:
Ծրագրում՝
Ծ. Հովհաննիսյան - «Տոնական»
Ն. Պագանինի - «Վենետիկյան Կառնավալ» թեմայով
Ժողովրդական - «Հոպինա»
Ժողովրդական - Հայ ժողովրդական կլոր պարեր
Հայկական ժող. պար - «Շալախո»
Ծ. Հովհաննիսյան - «Կոնցերտ N3»
Խ. Ավետիսյան - «Կոնցերտ N1»
Ծ. Հովհաննիսյան - «Էկսպրոմտ»
Խ. Ավետիսյան - «Անընդհատ շարժում»
Կոմիտաս - «Ծիրանի ծառ»
Ջոպլին - «Ռեգ թայմ»
Մասնակիցներ՝
Աղավնի Հովհաննիսյան, Արմեն Աղաջանյան
Նվագակցող՝
Մանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակակիր Անահիտ Դիլբարյան
Մուտքն ազատ է:
On February 6th at 7:00pm Naregatsi Art Institute will host qanun player Yengoyan Kristine’s solo concert entitled "Pomegranate Seed".
The little qanun player is 10 years old, but she is already a laureate of several international competitions.
Since 2013Yengoyan Christine has been studying in Al.
Spendiaryan Music School, in YSC Professor Tsovinar Hovhannisyan's class.
She first played on stage after 3 months study.
A year later she had her first solo concert.
In 2015 she became a member of the "New Names" Project and "Beacons" Project.
Within the framework of the "New Names" Project she has been to Switzerland, France, USA and Russia.
She had a concert in New York's Carnegie Hall.
Participated in the XIV International Music Contest “Москва встречает друзей” (Moscow Meets Friends) and played with Vladimir Spivakov's Orchestra “Виртуозы Москвы” (Moscow Virtuosos).
She has played with the Armenian Chamber Orchestra and Youth Orchestra of Armenia.
Program:
Ts. Hovhannisyan - "Tonakan”
N. Paganini - "Venetian Carnival"
Folk - "Hopina"
Folk - Armenian folk dances
Armenian folk dance "Shalakho"
Ts. Hovhannisyan - Concert N3
Kh. Avetisyan - Concert N1
Ts. Hovhannisyan - "Expromt"
Kh. Avetisyan - "Continuous Movement"
Komitas - "Apricot Tree"
Joplin - "Reg Time"
Participants:
Aghavni Hovhannisyan, Armen Aghajanyan
Accompanist:
Anahit Dilbaryan, Laureate of Republican and International Competitions, RA Presidential Award winner.
Admission is FREE
