«Կյանքը արվեստում» | "Life in Art"
Փետրվարի 13-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կյանքը արվեստում» խորագիրը կրող շարքի հերթական հանդիպումը:
Հյուրը կլինի «Կարին» ավանդական երգի-պարի և «Նժդեհ» ազգագրական պարի խմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ամենայն հայոց պարապետ Գագիկ Գինոսյանը:
Սա հանդիպումների շարք է, որի ընթացքում ներկայացվելու է հասարակությանը հայտնի արվեստագետների ու մշակութային գործիչների անցած ճանապարհը:
Հյուրը հանդիսատեսի հետ կկիսվի իր ընտրած ոլորտի և հատկապես անցած ուղու մասնագիտական դժվարությունների ու դրանք հաղթահարելու մասին, կխոսվի անկումներից ու վերելքներից:
Կտրվեն հիմնական հարցեր՝ ելնելով Կ. Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» գրքում տեղ գտած գլուխներից:
Հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա հղելու իրեն հետաքրքրող հարցերը:
Մուտքն ազատ է:
On February 13th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the recurrent evening of the series of meetings "Dialogue with the Artist".
Our first guest will be RA Honorary Worker of Culture, Artistic Director of the Karin Folk Song and Dance Ensemble and Njdeh Folk Dance Group, ՞All Armenian Dance Master" Gagik Ginosyan.
This is a series of meetings designed to present artists and cultural figures who have paved their way in the sphere of art and are well-known to the public.
They will share with the audience the problems of their professional career and how they have overcome them.
They will talk about the ups and downs.
The key issues to be discussed will be based on the chapters from K. Stanislavsky's book "My Life in Art".
The audience will have an opportunity to address questions to him.
Admission is FREE
