Այլ
Բարեկենդանը ԷՕՆում
Բարեկենդանը հայկական ամենաուրախ տոներից մեկն է: Այդ օրը պետք է մի լավ ուրախանալ, երգել, պարել, համեղ ուտեստներ համտեսել: Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ից, հավաքվում ենք բոլոր բարի կամեցողներով` մասնակցելու Բարեկենդանի տոնակատարությանը: Կունենանք հյուրասիրություն, որին կհաջորդեն օրվա խորհրդի մասին փոքրիկ ակնարկն ու տոնական խաղերը: Մենք ունենալու ենք նաև մի շարք անակնկալներ, որոնց մասին կիմանաք հետևելով մեզ:
Մուտքը 1500 դրամ` ներառյալ հատուկ հյուրասիրությունը և ԷՕՆի ավանդական թեյը, սուրճը և քաղցրավենիքը:
