Take Me Somewhere Nice: The Traveling Exhibition
Մարտի 1-3-ը ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փ. Բուզանդ 1/3, Երևան) տեղի կունենա Take me somewhere nice: The traveling art show խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի աշխատանքները ստեղծվել են երիտասարդ արվեստագետների կողմից' 2017-ի հոկտեմբերին Գերմանիայի Յուստ կղզում տեղի ունեցած TRANSCULTURAL ART LAB 2017 ծրագրի ընթացքում:
Բացումը՝ Մարտի 1-ին, հինգշաբթի, ժամը' 19:00 - 22:00
Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-3-ը:
Ծրագրի մասին. Երկրորդ ART LAB-ը տեղի է ունեցել 2017թ. հոկտեմբերին, երկու շաբաթ տևողությամբ' Գերմանիայի հեռավոր Յուստ կղզում: Թվով 50 արվեստագետներ ձևավորել են ժամանակավոր համայնք' հասկանալու համար ուտոպիայի գաղափարը և մշակելու համատեղ նախագծեր ինքնության, կատարելության և ապագայի թեմաներով: «Ստեղծիր քո ուտոպիան» ընդգրկուն թեմայի շրջանակներում, ART LAB-ը խոսում է ոչ միայն ընդհանրապես ուտոպիայի թեմայով, այլ նաև կղզում գտնվելու ընթացքում արվեստագետների ստեղծած ուտոպիստական համայնքի մասին:
Համեցե'ք ՆՓԱԿ' ծանոթանալու ժամանակակից արվեստի նոր աշխատանքների ու նոր մոտեցումների:
Մուտքն ազատ է:
