Այլ
Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդես
«Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» (ՍՄԻԼ) հիմնադրամը հրավիրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսին:
Շնորհանդեսը տեղի կունենա 2013թ. մարտի 20-ին` ժամը 18:00-ին «ՆՓԱԿ» նորարար փորձարարական արվեստի կենտրոնում:
Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն: Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:
