Meet the Musician: Armine Grigoryan
«Կանանց երաժշտական միամսյակի» բացման համերգ
Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակի» մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:
«Կանանց երաժշտական միամսյակը» մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը:
«Կանանց երաժշտական միամսյակը» այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։
.....
«Կանանց երաժշտական միամսյակը» իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիր`
Հանդիպում երաժշտի հետ
Միացեք մեզ տոնելու մարտի 8-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արմինե Գրիգորյանին նվիրված համերգային ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը պաշտոնապես կմեկնարկի «Կանանց երաժշտական միամսյակը»։
Երեկոն կսկսվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի էքսկուրսիայով, այնուհետև կշարունակվի համերգային ծրագրով նվիրված Արմինե Գրիգորյանին, Խաչատրյան տրիոյի դաշնակարուհուն և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենին։
Միջոցառման ժամանակ Արմինե Գրիգորյանի հետ կզրուցենք իր գործնական և ստեղծագործական ճանապարհի մասին ինչպես նաև կվայելենք համերգային ելույթներ իր և իր հյուրերի կատարմամբ։ Միջոցառումը կավարտվի գինու հյուրասիրությամբ, որի ընթացքում ունկնդիրը հնարավորություն կունենա Արմինե Գրիգորյանի հետ զրուցել անձամբ։
....
Մուտքն ազատ է։
Առաջարկում ենք 1000 դրամ նվիրատվություն Արամ Խաչատրյան տուն-թանգարանին։
Գրանցումը պարտադիր է:
