Դասախոսություն՝ Ծաղկազարդի Նուրին և այլ ծիսական տիկնիկներ
Հարգելի ընկերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը գարնանային ծեսերին ընդառաջ կազմակերպում է դասախոսություն՝ նվիրված Ծաղկազարդին և Նուրի տիկնիկի կենցաղավարմանը:
Դասախոսության ընթացքում կխոսվի նաև գարնանային մյուս տոներին նվիրված տիկնիկների մասին:
Մեր բանախոսն է բանասեր, բանահավաք Գոհար Հակոբյանը Մեղրաձորից: Նա տարբեր աղբյուրներից հավաքած նյութերից բացի, կներկայացնի նաև իր կողմից դաշտային աշխատանքների ժամանակ գրառած տեղեկություններ նշված տիկնիկների մասին:
Եվ ամենակարևորը՝ դասախոսության վերջում նա կպատրաստի ավանդական Նուրի տիկնիկ, նրա մեջքին կապվող կեմե գոտի և կցուցադրի Ծաղկազարդի ժամանակ օգտագործվող խաղալիքներ:
Սիրով սպասում ենք Ձեզ…
Սիրով, Հանգույց հիմնադրամի թիմ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.: