«Սպասուհու պատմությունը»․ կինոդիտում-քննարկում
Մարտի 15-ին՝ ժամը 20։00-ին, #Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտելու ենք ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սպասուհու պատմությունը» ֆիլմը։
Մի հորինված երկրում տիրում է կիսաֆաշիստական ռեժիմ, յուրաքանչյուր քայլափոխին՝ ռազմական հրամատարներն են։ Զինծառայողական հագուստով մարդիկ ամենահաճելի հյուրերն ու հաճախորդներն են հարգված տներում և պետական կամ այլ կառույցներում։ Իսկ նրանց կանայք ամենապարկեշտն են հասարակության մեջ, ունեն բազում արժանիքներ, և թերությունը մեկն է՝ նրանք երեխաներ չեն ունենում։
Սա հանգեցնում է նրան, որ ամբողջ հանրապետությունում փնտրում են կանանց, ովքեր կարող են երեխա ունենալ։ Այդ կանայք մշտական հսկողության տակ ապրում են հատուկ տարածքում, որտեղ դառնում են հատուկ համազգեստով մարդկանց սիրուհիները։
Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Սև, դառը շոկոլադ
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: