Ֆրիդա Կալո
20-րդ դարի սկզբի արվեստում իրենց գործունեությունը սկսեցին մի խումբ նկարիչներ, որոնք մեծ նշանակություն ունեցան արվեստի պատմության հետագա ընթացքի համար և իրենց հետքը թողեցին արվեստագետների հաջորդ սերունդների նկարչության մեջ:
Նրանցից ոմանք արվեստի պատմության մեջ մնացին նաև որպես հզոր անհատականություններ, կերպարներ, որոնց կեցությունն արդեն արվեստի որոշակի փիլիսոփայություն և ուղղություն էր: Ֆրիդա Կալոն նրանցից մեկն էր: Մեր հաջորդ դասախոսությունը նվիրված է լինելու նրան:
Մուտքը՝ թանգարանի տոմսերով:
Դասախոս՝ Անուշ Հակոբյան