Պոեզիայի քննարկում. Արամ Թարվերդյան
«Մենք կորած ենք, Սե՛րս. բայց հեչ չմտածես,
Փոխարենը մերն է Կորուսյալների Արքայությունը. տե՛ս»։
Արամ Թարվերդյան | Նեմրութ
Հյուլե ակումբը մարտի 24֊ին ժամը 14։00֊ին, Հայգիրք գրախանութում կազմակերպում է ժամանակակից գրող Արամ Թարվերդյանի պոեզիայի ընթերցում և քննարկում հենց գրողի հետ միասին։
Փոքր քաղաքում ապրում են մեծ ռոմանտիկներ, ու դա հրաշալի ա։ Նայում ես շուրջդ տեղի ունեցող աղետին, ու աչքերդ փակելու փոխարեն հիանում ես պահի սիրունությամբ։ Իսկ ուրիշ էլ ի՞նչ անես։ Սա փոքր երկիր ա, բայց մեր ու ձեր երկիրը չի։ Նրանց երկիրն ա, որոնք ապրում են իրենով, ու քայլելիս ամեն նստարան, քար, փաբ կամ մուրացկան իր հիշողություններն է բերում։ Ազատ շնչողներինն ա։
«Սևանը Ծով է, իսկ ես superman
Բայց էստեղ երբեք չեն մտնի մեծ նավերը
Լսու՞մ ես, երբե՛ք, ու չի լսվի սուլոց»։
Արամ Թարվերդյան | Նեմրութ
Մասնակցելու համար գրե՛ք մեր էջին։
Սիրով՝ Հյուլե ակումբ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: