Համերգ ՆԱՄ-ում | Concert in NAI
Մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում Ավագ շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակում տեղի կունենա «Ավագ շաբաթ» խորագիրը կրող համերգային երեկոն:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն երգչուհի Լուսինե Ազարյանը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), Լուսինե Աղաջանյանը (մեցցո սոպրանո), Յանա Թևանյանը (սոպրանո), Հովսեփ Նշանյանը (բաս), Արման Առաքելյանը (տենոր), «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար`Լուսինե Աղաջանյան) և «Լապտերներ» նախագծի մասնակիցները:
Միջոցառմանն Ավագ երեքշաբթիի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Ավագ երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On March 27th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a concert entitled "Holy Week" within the framework of the Holy Week events.
The concert will feature singer Lusine Azaryan, the Naregatsi Folk Instruments Orchestra (Artistic Director Artem Khachatur), the Nova Folk Instruments Ensemble (Artistic Director Hovik Sahakyan), Lusine Aghajanyan (mezzo soprano), Yana Tevanyan (soprano), Hovsep Nshanyan (bass), Arman Arakelyan (tenor), the Knar Spiritual and Folk Song Group group (Artistic Director Lusine Aghajanyan) and the participants of the Beacons Project.
Father Zgon Abrahamyan, the pastor of the Araratian Patriarchal Diocese Erebouni community, will speak about the meaning of Holy Tuesday.
Holy Tuesday is the day of the commemoration of the “The Parable of the Ten Virgins”.
Admission is FREE
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: