Սարոյան եղբայրներ
Խորեն Աբրահամյանի և Արկադի Հայրապետյանի «Սարոյան եղբայրներ» ֆիլմի ցուցադրություն:
Ֆիլմը երկու եղբայրների՝ Հայկի և Գևորգի ողբերգական ոդիսականն է. նրանք Առաջին աշխարհամարտից հետո հայտնվել են Հայաստանում ծավալված քաղաքական պայքարի տարբեր կողմերում:
Դերասան և կինոռեժիսոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը 1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը:
1979-84 թթ. եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր:
1988-1995 թթ.՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
1985-88 թթ.՝ Գյումրիի պետական թատրոնի դերասան և գլխավոր ռեժիսոր:
1980-95 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Պետրոսի Հարապետյանը 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
1976 թվականին hանդիսացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար, իսկ 1988-1993 թվականներին ՝ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության սոցիալական ֆոնդի բաժնի վարիչ։
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։