Մշակութային միջոցառում ՆԱՄ-ում | Cultural event at NAI
Մայիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Տաս տարի պատանիների հետ. հետադարձ հայացք» մշակութային-տեղեկատվական միջոցառումը:
Միջոցառումը նվիրված է «Հուսո ճանապարհ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերից մեկի՝ պատանեկան քրիստոնեական ծրագրի հիմնադրման տասը տարվան. այն իրականացվում է «Հուսո ճանապարհ» երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ելույթ կունենա Ռ. Հարոյանի անվան «Մասունք» երգի-պարի ազգագրական համույթը:
Տասը տարիների ընթացքում Երևանի և հանրապետության տարբեր մարզերի 2 տասնյակից ավելի դպրոցներում «Հուսո ճանապարհ» ՀԿ-ն իրականացրել է եռամսյա ծրագիր, որի նպատակն է պատանիներին ծանոթացնել քրիստոնեության արժեքներին և Հայաստանյաց առաքելական եկեղեցու վարդապետությանը:
«Հուսո ճանապարհ» ՀԿ-ն հիմնադրվել է 12 տարի առաջ և այս տարիների ընթացքում իրականացրել և շարունակում է իրականացնել տարատեսակ մշակութային և կրթական ծրագրեր, որոնցից են պատանեկան և երիտասարդական քրիստոնեական ծրագրերը, բակային ճամբարները, ազգային-ծիսական միջոցառումները, ուխտագնացությունները, կիրակնօրյա դպրոցը և այլն:
Մուտքն ազատ է:
On May 11th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a cultural and informational event entitled "Ten Years: Retrospective ".
The event is dedicated to the 10th anniversary of one of the programs implemented by the “Way of Hope” NGO, a youth Christian project. It is the initiative of the “Way of Hope” NGO, youth educational-cultural non-governmental organization.
The event will feature Masunk Folk Song and Dance Ensemble after Rudik Haroyan.
Over the course of ten years the “Way of Hope” NGO has implemented a three-month program in more than two dozen schools in Yerevan and different regions of the RA. The program is aimed at introducing young people to the Christian values and the doctrine of the Armenian Apostolic Church.
" Way of Hope " NGO was founded 12 years ago and has been implementing and continuing various cultural and educational programs, such as Christian programs for teenagers and youth, yard camps, national and ritual events, pilgrimages, Sunday schools and more.
Admission is FREE.
