Կինոդիտում. Սև Հովազ
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Մայիսի 17-ին` ժամը 19:00-ին, համեցեք միասին դիտելու Ռայան Քուգլերի «Սև Հովազ» ֆիլմը:
Վականդայի նորընծա թագավոր Տ'Չալան առաջին քայլերն է անում երկիրը կառավարելու բարդ գործընթացում։ Վականդան տարիների ընթացքում մեկուսացված է եղել ամբողջ աշխարհից՝ միևնույն ժամանակ հանդիսանալով բարձր տեխնոլոգիական ռեսուրսներ ունեցող ծպտյալ երկիր։ Այդ ճանապարհի ընթացքում անցյալի ստվերները այցելում են Տ'Չալային․․․
Տևողությունը՝ 134 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ, ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն: