Համերգ ՆԱՄ-ում
Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի
կունենա դաշնակահարուհի Շուշան Հովակիմյանի և ջութակահարուհի Շուշանիկ
Մուրադխանյանի համերգը:
Միջոցառմանը կհնչեն ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների
ստեղծագործություններից:
Միջազգային մրցույթների դափնեկիր Շուշան Հովակիմյանը Երևանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ուսանողուհի է (դասախոս՝
պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյան):
Միջազգային մրցույթների դափնեկիր Շուշանիկ Մուրադխանյանը Երևանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի ուսանողուհի է (դասախոս՝
պրոֆեսոր Արտաշես Մկրտչյան):
Մուտքն ազատ է: