«Ճեղքելով Ալիքները»․ կինոդիտում-քննարկում
Մայիսի 24-ին՝ ժամը 20։00-ին, #Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտելու ենք ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Ճեղքելով Ալիքները» ֆիլմը։
Լարս ֆոն Թրիերը հայտնի և աղմկահարույց դանիացի ռեժիսոր է, մեր ժամանակների նշանավոր կինոդեմքերից մեկը։
Կինեմատոգրաֆիայում «Դոգմա 95» ուղղության հիմնադիրն է։ Նրա ֆիլմերը աչքի են ընկնում օպերատորական հատուկ աշխատանքով, դեկորացիների յուրօրինակ ձևավորումով, ինքնատիպ սյուժեներով, որոնցից Breaking The Waves ֆիլմը նրա կինեմատոգրաֆիական ձեռագրի լավագույն արտահայտումներից մեկն է։
Այն պատմում է արտասովոր երիտասարդ կնոջ՝ Բես Մքնայլի կյանքի և նրա ամուսնու, Ջենի, նկատմամբ տածած սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները զարգանում են ամուսնու, աշխատանքային վթարի հետևանքով, անշարժանալուց հետո նրանց համատեղ կյանքի շուրջ։
Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ Loft-ի երկուժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք):