Summer School in Barcelona: Presentation
London Eye ITC միջազգային ուսումնական կենտրոնը կազմակերպում է երկշաբաթյա ամառային դպրոց դեպի Բարսելոնա։ Մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Loft Yerevan-ում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կենտրոնի թիմը կներկայացնի այս հագեցած ու ինքնատիպ նախագծի մանրամասները եւ մասնակցության համար անհրաժեշտ պայմանները։
Մուտքը՝ անվճար
— — — — — — — — — — — — — — — — — — —
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ.
Այս երկշաբաթյա ծրագրի շրջանակներում դուք հնարավորություն կունենաք վայելելու արևաշող Բարսելոնան, ինպես նաև սովորելու իսպաներեն ու բարելավելու անգլերենի հմտությունները: Դասընթացները նախատեսվում են Բարսելոնայի կենտրոնական #Գուել այգում գործող լավագույն լեզվի դպրոցում: Սա հիանալի հնարավորություն է ուսանողների համար՝ սովորելու լեզուն, ինչպես նաև ձեռք բերելու նոր ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից: Դասերից զատ` մասնակիցները կարող են ինտեգրվել բազմազան ժամանցային ծրագրերի, որը հնարավորություն կընձեռի լեզվի ուսուցումը համատեղել տարբեր մշակութային այցելությունների հետ: