Հանդիպում ՆԱՄ-ում
Հունիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում գրող, քաղաքական վերլուծաբան, լրագրող Արծրուն Պեպանյանի հետ:
Միջոցառումը կրում է «Գրողը և իր ժամանակը» խորագիրը:
Հանդիպման ընթացքում բանախոսը կներկայացնի իր պատմավեպերի ստեղծման ընթացքն ու նպատակները:
Արծրուն Պեպանյանն այժմ աշխատում է որպես ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:
Գրող, պատմավեպերի հեղինակ Արծրուն Պեպանյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:
1992 թվականից հանրապետական մամուլում հանդես է եկել քաղաքական մեկնաբանություններով:
1993-1996 թթ. եղել է «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը:
1997 թ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի քաղաքական մեկնաբան:
1997-98 թթ. հրատարակել է հեղինակային «Կիրակնօրյա» քաղաքական շաբաթաթերթը:
1999 թ.-ից վարել է «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ», «Անթեղ», «Կամ-կամ», «Ճանապարհ» հաղորդաշարերը:
2006 թ. վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» հաղորդաշարը:
2008 թ. վարել է «Ար» հ/ը «Ճանապարհ» հաղորդաշարը: