Կինո
BSF ֆիլմերի միջազգային փառատոն
BSF կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կրկին ԷՕՆում է:
Հունիսի 7-ին` ժամը 19:30-ին, պոկվիր իրականությունից և սուզվիր ֆանտաստիկայի անհավատալի աշխարհ: Քայլիր հետապոկալիպտիկ ապագայի արահետներով, պարզիր, թե ինչ է սպասվում մեզ նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, ծանոթացիր այլմոլորակային արարածի հետ և բացիր անդրաշխարհի վարագույրը:
Ընդհանուր տևողությունը՝ 86 րոպե
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
Փառատոնի շրջանակներում դիտելու ենք հետևյալ 5 ֆիլմերը․
1. The Perfect One (Լատվիա, 2015, 8')
2. The Border (Մեծ Բրիտանիա, 2016, 23')
3.The App (Ֆրանսիա, 2016, 25')
4. Pistachio Green (Իսպանիա, 2016, 12')
5. A Loft in Paradise (Ֆրանսիա, 2017, 17')
