Այլ
Այլ Կերպի առաջնություն
Եթե կես բառից հասկանում եք իրար, ապա հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին եկե՛ք Թիմ Թայմ՝ մասնակցելու հայկական «Այլ Կերպ» խաղի առաջնությանը:
Եկել է ժամանակը՝ մրցելու, ցուցադրելու մեր գիտելիքները, արագ կողմնորոշվելու հատկությունները և ծանոթանալու նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց հետ: Թիմերը բաղկացած են լինելու 2-ական մասնակիցներից:
Ուշադրությու՜ն
Հաղթող թիմը կստանա անակնկալ նվեր:
Մուտքավճարը՝ 1000 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ:
