Color of Sound | Armen-Levon Manaseryan
Դաշնամուր՝ Արմեն-Լևոն Մանասերյան
Մենահամերգ | ցուցահանդես | ձայնասկավառակի շնորհանդես
Դաշնակահարը այս նախագծով արդեն հանդես է եկել մի շարք երկրներում՝ Պորտուգալիա, Մալթա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և այլն։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի «Դաշնամուրային պարերը», Ֆրեդերիկ Ռժևսկու “Winnsboro Cotton Mill Blues” ստեղծագործությունը (որը ԿԹԻ-ի բեմում կհնչի առաջին անգամ) և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային ցիկլը, որը առաջին անգամ կներկայացվի դաշնակահարի 10 նկարների հետ համատեղ` իբրև գունային արտացոլանք, որոնք ստեղծվել են Մուսորգսկու երաժշտության տպավորության ներքո:
Մուտքը՝ 1000 ՀՀ դրամ