Հասկաքաղ I Collecting the Seeds
Բանահյուսությունը վաղնջական ժամանակներից սերնդեսերունդ փոխանցված բանավոր կերտվածք է, որը մարդու ամենօրյա կյանքի ու կենցաղի անբաժան ուղեկիցն է եղել։ Լինելով միաժամանակ թե՛ առօրյայի վկայություն, թե՛ հավաքականության դրսևորում և թե՛ գեղարվեստական արտահայտություն կամ երկ, բանավոր արվեստի բազմատեսակ անհեղինակ ստեղծագործություններն ամփոփում են մեզ նախորդած բազմաթիվ սերունդների պատմությունները, ավանդույթները, նրանց հոգեկերտվածքի և գեղարվեստական աշխարհընկալման առանձնահատկությունները։ Այս տարրերը միահյուսվելով՝ ստեղծում են մարդկության կենսափորձի մի հարուստ շտեմարան։
Միհրան Թումաճանը իր կյանքի ողջ ընթացքում նվիրվեց հայ բանահյուսության հավաքման գործին։ Նա շարունակեց իր ուսուցչի՝ Կոմիտաս Վարդապետի առաքելությունը՝ մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա)՝ արևմտահայ գաղթականներից գրառելով հսկայածավալ նյութ և անմահացնելով հարազատ միջավայրից պոկված և օտարության մեջ նրանց հուշերում ապրող բանարվեստի նշխարները։ «Հասկաքաղ» խորագիրը կրող ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնելու երախտավոր բանագետի կյանքի և գործունեության ուղին, այն ժամանակաշրջանը, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ նա քաղել է հայրենի բյուր հասկեր: Ցուցադրությունը ներառում է Հայաստանի և ԱՄՆ-ի արխիվներում պահվող բազմաթիվ նմուշներ, այդ թվում՝ անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագիր և մեքենագիր նյութեր, արխիվային և նոր երաժշտական կատարումներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։