«Քոչարիներ, Հորովելներ». «Տաղարան» համույթ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ին, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) կներկայացնի՝ «Քոչարիներ, Հորովելներ» համերգային ծրագիրը։
Համերգին կհնչեն ավանդական հայկական հորովելներ և քոչարիներ՝ նոր գործիքավորմամբ և մշակումներով։ Սեդրակ Երկանյանի յուրահատուկ մեկնաբանությամբ և «Տաղարան» համույթի կատարումով, ունկնդիրը կզգա հայկական բնության շունչն ու գյուղական կյանքի ռիթմը։
Ծրագիր՝
1 Վայոց Ձորի հորովել
2 Ջավախքի քոչարիներ
3 Մոկաց հորովել
4 Քոչարիների շարք
5 Արագածոտնի հորովելներ (Պրեմիերա)
6 Շուլավերի հորովել
7 Լարախաղացի նվագներ
8 Ղարաբաղի հորովելներ
9 Կարնո քոչարիներ
Մենակատարներ՝
Հովսեփ Նշանյան- բարիտոն, Հանրապետական մրցույթի դափնեկիր
Արամո Մամիկոնյան- տենոր
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ։