Արագ արտասահմանյան
Ավարտված
13
Հուլիս
Ուրբաթ
20:37
Սիրելի հեռուստադիտողներ,
«Դանդաղ արտասահմանյան» հոլդինգը հրավիրում է DAS ակումբ՝ վայելելու անմոռանալի, շլացուցիչ և խելահեղ ԴԻՍԿՈՏԵԿ: Վայելեք մեր հատուկ շոու ծրագիրը՝ մեր դիջեյի օգնությամբ հանրահայտ արտիստները կկատարեն ամենասիրված հիթերը, իսկ մեր պրոֆեսիոնալ բարմենները կիրականացնեն ձեր ամենանրբագեղ երազանքները: Նաև չմոռանաք՝ անպայման կընտրեք բարձրորակ ձավար, քանի որ Թագուհին ինքնամոռաց պարում էր, իսկ Փառանձեմը մինչև հիմա եփում է ու եփում:
Մուտքը՝ 1 մլն դրամ (բաժանած 1000-ի)
Խմիչքը՝ էլիտար գների, ուղղակի էժան
Գործելու է անմոռանալի, շլացուցիչ և խելահեղ face control, 18+
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)