Կինո
Behemoth
Հուլիսի 13-ին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում կցուցադրվի 2015 թվականին Վենետիկյան կինոփառատոնի 2 մրցանակի դափնեկիր «Behemoth» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Չինաստանի տնտեսական հրաշքի բնապահպանական կողմի մասին: Իր ճամփորդության ընթացքում ռեժիսոր և օպերատոր Ճաո Լյանը ներկայացնում է, թե ինչպես է հարթավայրերի գեղեցկությունը չքվում հանքերի աղմուկում:
Ֆիլմի ցուցադրությունը Թումոյի նախաձեռնությամբ մեկնարկած «Գրավիր ամառային դահլիճը» անվճար միջոցառումների շարքից է, որը շարունակվելու է ամբողջ հուլիս ամսին: