Թատերական ներկայացում ՆԱՄ-ում | Theatrical performance at NAI
Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Նարեկացի›› արվեստի միությունում տեղի կունենա Ջ. Շեֆֆիլդի ‹‹Աստված լքել է այս հողը›› թատերական ներկայացումը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն ‹‹Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի›› սաներ Հովհաննես Սարգսյանը, Գայանե Անդրեասյանը, Արմեն Ավետիսյանն Օվսաննա Մինասյանի ղեկավարմամբ:
1979 թ. ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիան», որը 1992թ.-ին վերանվանվել է «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», 1996թ.-ին՝ «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ», իսկ 2004 թ.-ին՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Շուրջ 40-ամյա գործունեության ընթացքում ‹‹Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում›› դասավանդել են Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը:
Մուտքն ազատ է: