Հեքիաթերեն․ Մանկական ինտերակտիվ ներկայացում․ «Գտնված երազը»
Ավարտված
28
Հուլիս
Շաբաթ
12:00
Ի՞նչ կլինի, եթե բոլորս միասին փորձենք բացահայտել այն կախարդական աշխարհը, որտեղ քունը կորցրած ծերուկի խրճիթն էր, ստեղծենք գիշերվա աստղազարդ պատկերն ու երգենք մեղեդին, որի ներքո պար կբռնեն գունագեղ թիթեռնիկները։
Ի վերջո կգտնե՞նք փոքրիկ աղջկա պապիկի քունը։
Իհարկե կգտնենք, բայց հաստատ առանց երեխաների օգնության բան դուրս չի գալու։ Այնպես որ փոքրիկ աղջիկն անհամբեր սպասելու է այս հանդիպմանը, որի ավարտին, երբ աստղ ընկնի, երազանք կպահենք։ Այն անպայման կկատարվի․․․
Մանկական ինտերակտիվ ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար, ծնողները նույնպես կարող են միանալ:
Մեկ անձի մասնակցությունն արժե 1000 դրամ։
Սպասում ենք ձեզ հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ին։