Հանդիպում ՆԱՄ-ում | Meeting at NAI
Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում - դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ:
Միջոցառումը կկրի «Իրական վարդապետությունն ու մերօրյա քաոսը» խորագիրը, որի ընթացքում վարդապետը կներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում իրական վարդապետությունը, որն է դրա առաքելությունը, ինչով է առանձնանում հայ եկեղեցու վարդապետությունը, և կհամեմատի իրական վարդապետներին մերօրյա վարդապետների հետ:
Մուտքն ազատ է: