Համերգ
Մենահամերգ ՆԱՄ-ում | Solo concert at Naregatsi Art Institute
Լուսինե Սարգսյան - ջութակահարուհի
Վասիլի Ռոլիչ- կոնցերտմայստեր
Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահարուհի Լուսինե Սարգսյանի մենահամերգը:
Միջոցառմանը կհնչեն ինչպես հեղինակային, այնպես էլ Նիկոլո Պագանինիի, Ֆրից Կրեյսլերի, Յոհաննես Բրամսի, Քամիլ Սեն-Սանսի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից:
Միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Սարգսյանը ծնվել է 1991 թվականին մտավորականների ընտանիքում. 1998 թ. ընդունվել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց, իսկ 2008-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Կոնցերտմայստեր՝ Վասիլի Ռոլիչ
Մուտքն ազատ է:
