Թատրոն
Չեմ Բողոքում
Դերասանուհի՝ Լիանա Վարդանյան
Ըստ Դարիո Ֆոյի և Ֆրանկա Ռամեի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի
Ինտերակտիվ տրագիկոմեդիա
Ինտերակտիվ ներկայացման հերոսուհին ապրում է ամուսնու, երեխաների և տեգոր հետ: Նա չի բողոքում իր կյանքից, քանի որ ամուսինը նրան «ձեռքերի վրա» է պահում: Կարծում ենք ներկայացումը դիտող բոլոր կանայք կհասկանան, թե ի վերջո «չեմ բողոքում» արտահայտության տակ ինչ կա թաքնված:
Հանդիսատեսին սպասվում է և՛ տխրություն, և՛ ծիծաղ: Սիրով սպասում ենք թատերասեր հասարակայնությանը
(18 տարեկանից բարձր):
Մուտքը՝ 2000 դրամ
