«Իդոմենեո» Օպերա I կինոդիտում-քննարկում
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ին, #LoftYerevan-ում կայանալու է Մոցարտի «Իդոմենեո» օպերայի կինոդիտում-քննարկումը։
«Իդոմենեո, Կրետեի արքա» (Idomeneo, re di Creta) օպերան ավստրիացի մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Այն Մոցարտի առաջին հասուն օպերան է, աչքի է ընկնում գործիքավորման վարպետությամբ և փայլուն մեղեդայնությամբ։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1781 թ. հունվարի 29-ին Մյունխենում` արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։
Դիտելու ենք «Իդոմենեո» օպերայի լավագույն բեմականացումներից մեկը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի 1982 թ.-ի ներկայացումը` աշխարհահռչակ տենոր Լուչանո Պավարոտտիի (Իդոմենեո), մեցցո–սոպրանո Ֆրեդերիկա ֆոն Շտադեի (Իդամանթե), սոպրանոներ Իլյանա Կոտրուբաշի (Իլիա) ու Հիլդեգարդ Բեհրենսի (Էլետրա) մասնակցությամբ։ Ներկայացման դիրիժոր` Ջեյմս Լիվայն: Բեմադրիչ` Ժան–Պիեր Պոնել։
Օպերան ներկայացվելու է անգլերեն ենթագրերով։
Մուտքավճար՝ 1000 դրամ:
