Կինո
Պոլանսկի. «Մորթազարդ Վեներան» (դիտում-քննարկում)
Օգոստոսի 9-ին՝ ժամը 20։00-ին, #Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտելու ենք ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Մորթազարդ Վեներան» ֆիլմը։
Ֆրանսիական այս ֆիլմը պատմում է մի ռեժիսորի մասին, ով օրվա ընթացքում բազմաթիվ դերասանուհիների է լսում պիեսի գլխավոր հերոսուհուն ընտրելու համար, բայց ապարդյուն։
Թատրոնը լքելու նրա ցանկությունն անհետանում է սակայն, երբ ներս է գալիս թափթփված ու վուլգար դերասանուհի Վանդա Ժուրդենը․․․
Ֆիլմն արժանացել է «Սեզար» կինոմրցանակին՝ լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում։
Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ Loft-ի երկուժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)
