Մանկական
Հեքիաթերեն․ Մանկական ինտերակտիվ ներկայացում․ «Երեք խոզուկները»
Մեր երեք խոզուկները՝ Նաֆ-Նաֆը, Նիֆ-Նիֆը և Նուֆ-Նուֆը որոշել են տնակներ կառուցել։ Բայց չգիտեն՝ ինչո՞վ պատրաստել, որ ամուր լինի։
Իսկ մեր Գայլուկը շա՜տ սոված է։ Հազիվ էինք համոզել, որ Կարմիր գլխարկին չուտի․․․
Երեք խոզուկների հոտն է առել հիմա։ Ուզում է փչել ու նրանց տնակները օդ բարձրացնել։
Բայց անգամ Գայլին հաղթելն ու հեքիաթի ավարտը փոխելն է դյուրին, երբ գործի են անցնում ամենաընկերասեր ու բարի փոքրիկները։
Շու՛տ, շու՛տ վազի՜ր, հասի՜ր, որ հեքիաթում այս անգամ էլ բարին հաղթի։
Երեք խոզուկները քո օգնության կարիքն ունեն․․․
Մանկական այս ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար: Սպասում ենք ձեզ օգոստոսի 25-ին՝ ժամը 12։00-ին։
Մեկ անձի մասնակցությունն արժե 1000 դրամ.
